Էրբիլում պայթյուններ են որոտացել. Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլ և Սուլեյմանիա քաղաքներում հարձակման են ենթարկվել հակաիրանական քրդական խմբավորումների շտաբ-բնակարանները, հաղորդում է Press TV-ն։
«Քրդստանի ազատություն կուսակցություն» հակաիրանական խմբավորումը հայտարարել է, որ Իրաքի Էրբիլ նահանգում գտնվող իր շտաբ-բնակարանը գնդակոծվել է բալիստիկ հրթիռով։
Iranist թելեգրամյան ալիքի տվյալներով՝ Էրբիլում քրդական խմբավորումների դեմ բազմաթիվ հարձակումներն իրականացրել է Իրանը։