Հրդեհ է բռնկվել Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Հուլիսի 1-ին՝ ժամը 16։46-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բաղրամյան բնակավայրի Բարեկամության փողոցում գտնվող պահեստում։ Այս մասին NEWS.am—ին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։35-ին, մարվել՝ 20։30-ին։ Մոտ 180 քմ հատվածում այրվել է պահեստավորած ներքնակի հումք։ 

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից շինություն։ 

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է համայնքապետարանի մեկ ջրատար և մեկ հատուկ տեխնիկա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *