Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) հարյուրավոր աշխատակիցներ սթրեսի պատճառով հիվանդության արձակուրդ են վերցրել, գրում է Politico պարբերականը։
«Հարյուրավոր աշխատակիցներ, կամ անձնակազմի մոտ 8%-ը, գտնվել են հիվանդության արձակուրդում՝ սթրեսի հետ կապված հիվանդությունների պատճառով», – ասվում է հրապարակման մեջ։
Ավելի վաղ պարբերականը հայտնել էր, որ EEAS-ը բախվում է աշխատակիցների բարոյական ոգու անկմանը և ներքին հակասություններին։