Politico․ Կալասի գերատեսչության հարյուրավոր աշխատակիցներ սթրեսի պատճառով հիվանդության արձակուրդ են վերցրել

Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) հարյուրավոր աշխատակիցներ սթրեսի պատճառով հիվանդության արձակուրդ են վերցրել, գրում է Politico պարբերականը։

«Հարյուրավոր աշխատակիցներ, կամ անձնակազմի մոտ 8%-ը, գտնվել են հիվանդության արձակուրդում՝ սթրեսի հետ կապված հիվանդությունների պատճառով», – ասվում է հրապարակման մեջ։

Ավելի վաղ պարբերականը հայտնել էր, որ EEAS-ը բախվում է աշխատակիցների բարոյական ոգու անկմանը և ներքին հակասություններին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *