Վրացական նավթավերամշակման գործարանն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ամբողջությամբ կդադարեցնի ռուսական նավթի վերամշակումը

Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանը 2026 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ամբողջությամբ կդադարեցնի ռուսական նավթի վերամշակումը. ասվում է Black Sea Petroleum ընկերության հայտարարության մեջ,որը փոխանցում է ТАСС-ը։

Փետրվարին հայտնի էր դարձել, որ ԵՄ-ն առաջին անգամ մտադիր է պատժամիջոցներ կիրառել երրորդ երկրների՝ Ինդոնեզիայի և Վրաստանի նավահանգիստների նկատմամբ՝ ռուսական նավթի հետ կապված գործարքների համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *