Վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի կարողանան անցնել նաև գործնական քննություն․ այսօր Կառավարության նիստում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Ինչ վերաբերում է վարորդական իրավունքից զրկված անձանց, ապա, ըստ նախարարի, հուլիսի 6-ից նրանք կարող են դիմել, վճարել 50 հազար դրամ պետական տուրք և վերականգնել վարորդական իրավունքի վկայականը` առանց քննության։