Իսրայելը ծրագրել էր սպանել ԱՄՆ-ի հետ իրանական կողմի բանակցողներ Արաղչիին ու Ղալիբաֆին

Իրանի
հետ բանակցությունների
ժամանակ
ամերիկացի պաշտոնյաները կասկածել են, որ Իսրայելը կարող է մահափորձ ծրագրել
Թեհրանի
գլխավոր ներկայացուցիչների՝
արտգործնախարար Աբաս Արաղչիի և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Ղալիբաֆի դեմ:
Այս մասին
հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ Իրանի բարձրաստիճան
պաշտոնյաների սպանությունը Իսրայելը համարել է իր ռազմավարության մի մասը
հակամարտության սկզբից ի վեր։ Սակայն բանակցությունների ընթացքում Վաշինգտոնի
մտահոգությունները մեծացել են, և ԱՄՆ-ն,
ինչպես պնդում են NYT-ի աղբյուրները, նախազգուշացրել
է իրանական կողմին հնարավոր սպառնալիքի մասին,
որպեսզի նա ուժեղացնի անվտանգության միջոցառումները։

Արաղչին
և Ղալիբաֆը,
թերթի տեղեկություններով,
ԱՄՆ-ի հետ հրադադարի և խաղաղության բանակցությունների հիմնական մասնակիցներն
են։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *