Սևանի գերեզմանատանը մեքենայի մեջ տղամարդու դի են հայտնաբերել․ shamshyan.com

Հուլիսի 3-ին Սևանի հոգեկան առողջության կենտրոնի հարևանությամբ գտնվող գերեզմանատանը կայանված ավտոմեքենայի մեջ տղամարդու դի են գտնել․ գրում է shamshyan.com-ը։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացածի ինքնությունը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *