«FlyOne Armenia» ավիաընկերությունն այսօրվանից չվերթեր է իրականացնում Երևան–Կազան և հակառակ ուղղությամբ։
Տեղեկությունը հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
«Կազան՝ նոր ուղղություն «FlyOne Armenia»–ի չվացուցակում։ Չվերթերը կմեկնարկեն 2026 թվականի հուլիսի 3-ից»,–նշված է հաղորդագրության մեջ։
Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին։