Ռեալը տրանսֆերի է հանել Կամավինգային


Սպորտ


Իսպանական հեղինակավոր El Mundo պարբերականի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալը» տրանսֆերի է հանել ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդու Կամավինգային:

Թեև ակումբը համաձայն չէ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ Մյունխենի «Բավարիայի» հետ պատասխան խաղում (4:3) Կամավինգայի ստացած երկրորդ դեղին քարտի որոշման հետ, այնուամենայնիվ, ղեկավարության ուշադրության կենտրոնում է հայտնվել ֆուտբոլիստի պահվածքը: Ֆրանսիացին իր առաջին զգուշացումը ստացել էր հանդիպման 78-րդ րոպեին, իսկ արդեն 86-րդ րոպեին, Հարի Քեյնի նկատմամբ կանոնների խախտումից հետո, «սերուցքայինների» կիսապաշտպանը վերցրել էր գնդակն ու հեռացել խախտման վայրից՝ արժանանալով երկրորդ դեղին քարտին ու հեռացվելով դաշտից:

Ըստ աղբյուրի՝ իսպանական գրանդում արդեն տևական ժամանակ ուշադիր հետևում են 23-ամյա ֆուտբոլիստի խաղին և դժգոհ են նրա թույլ տված սխալներից: Ստեղծված իրավիճակը ստիպել է ակումբին կիսապաշտպանին հանել տրանսֆերի:

Բացի այդ, «արքայական ակումբում» կարծում են, որ Կամավինգայի վաճառքից ստացված զգալի գումարը թույլ կտա ֆինանսավորել թիմի այլ, նոր տրանսֆերներ:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *