
Իրանը բացել է Հորմուզի նեղուցը բոլոր առևտրային նավերի համար՝ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարի ժամկետի ընթացքում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Բոլոր առևտրային նավերի անցումը հայտարարվում է լիովին բաց՝ հրադադարի մնացած ժամանակահատվածում համաձայնեցված երթուղով, ինչպես արդեն հայտարարել է Իրանի նավահանգիստների և ծովային կազմակերպությունը», – գրել է նա X սոցիալական ցանցերում։