
«Մենք զեկույց ենք պատրաստել մեր քաղաքական ուժի նկատմամբ իրականացվող հետապնդումների և միջամտությունների, իշխող ուժի կողմից խախտումների և սահմանափակումների վերաբերյալ վերաբերյալ»,- այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց կուսակցության անդամ Գոհար Մելոյանը՝ հավելելով, որ այդ զեկույցը ներկայացվելու է գործող միջազգային կառույցներին։
«Անմիջական գործընթաց հնարավոր է, որ առկա չէ, բայց գործընկերների հետ արդեն իսկ արձանագրումներ ունենք․․․ Մենք կապի մեջ ենք ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հետ, որը երկարաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացնում։ Նախնական զեկույցում՝ անկողմնակալության հետ կապված, արդեն որոշակի հանգամանքների անդրադարձ կատարվել է։ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի գործընկերները ևս ասել են, որ օրենքի փոփոխությանն անդրադառնալու են վերջնական զեկույցում»,- նշեց Մելոյանը՝ հավելելով, որ նման միջամտությունները վերջնական արդյունքում կարող են հարցականի տակ դնել ողջ ընտրական գործընթացի լեգիտիմությունը։