«Դոմոդեդովո» օդանավակայանը փակ է – Հրապարակ

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում օդանավերի ընդունման և բացթողման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել, հայտնում է «Ռոսավիացիա»-ն:

Սահմանափակումներն անհրաժեշտ են թռիչքների անվտանգությունն ապահովելու համար, ասված է հաղորդագրության մեջ:

«Ռոսավիացիա»-ի տվյալներով՝ ներկայումս ժամանակավոր սահմանափակումներ են գործում նաև Կալուգայի և Սարատովի օդանավակայաններում:

Չերեպովեցի օդանավակայանը չվերթներն ընդունում և իրականացնում է համապատասխան մարմինների հետ համաձայնեցմամբ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *