Ղրիմում էլեկտրաէներգիայի լայնածավալ խափանում է տեղի ունեցել


Քաղաքականություն


Ղրիմի ամբողջ տարածքում հուլիսի 6-ի գիշերը էլեկտրաէներգիայի լայնածավալ խափանում է տեղի ունեցել։ «Կրիմէներգո»-ի տվյալներով՝ խնդիրը պայմանավորված է եղել էներգացանցերի վրա «արտաքին ներգործությամբ»։ Ըստ «Կրիմսկի վետեր» տելեգրամյան ալիքի՝ պատճառը ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումն է եղել Տավրիչեսկայա ՋԷԿ-ի և Սիմֆերոպոլի ՋԷԿ-ի վրա։ 

Սևաստոպոլի ղեկավար Միխայիլ Ռազմոժաևը հայտնել է, որ քաղաքն ամբողջությամբ հոսանքազրկվել էր, սակայն առավոտյան հաջողվել է պահեստային սխեմաներով մասնակիորեն վերականգնել մատակարարումը։ Էներգետիկները նախազգուշացրել են, որ օրվա ընթացքում հնարավոր են ժամանակավոր սահմանափակումներ՝ համակարգը բեռնաթափելու համար։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *