Վենետիկի կինոփառատոնը Ջորջ Քլունիին կպարգևատրի «Ոսկե առյուծ» մրցանակով

Վենետիկի կինոփառատոնը հայտարարել է՝ ում կշնորհվի այս տարվա «Ոսկե առյուծ» պատվավոր մրցանակը՝ համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ներդրման համար․ և դա ամերիկացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Ջորջ Քլունին է․ գրում է Euronews-ը։

Քլունին բազմիցս տարբեր ֆիլմերով մասնակցել է կինոփառատոնին։

«Վենետիկում ես ունեցել եմ բազմաթիվ արտասովոր պահեր։ Այս փառատոնը, անկասկած, իմ ամենասիրելին է, և «Ոսկե առյուծ» մրցանակին արժանանալը մեծագույն պատիվ է։ Սա, հավանաբար, նաև նշանակում է, որ ես արդեն ծեր եմ, բայց ես այն կընդունեմ», – ասել է դերասանը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *