Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը դատապարտվել է 2,5 տարով՝ իշխանությունը տապալելու կոչերի համար

Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայային դատապարտել է երկու տարի և վեց ամիս ազատազրկման՝ գործող վրացական իշխանությունը տապալելու հրապարակային կոչերի համար։ Այդ մասին հայտնում է վրացական «Ինտերպրեսնյուս» լրատվական գործակալությունը։

Որոշումը հրապարակել է քաղաքային դատարանի դատավոր Ռոմեո Տկեշելաշվիլին։ Ախալայային մեղադրում էին այն բանում, որ 2026 թվականի փետրվարի 16-ի դատական նիստի ընթացքում նա հայտարարել է, թե իշխող «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին պետք է տապալվի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *