Մակրոնը ժամանել է Սիրիա | Top-News.am


Քաղաքականություն


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտոնական այցով ժամանել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս։ Սպասվում է հանդիպում Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ։ Ֆրանսիայի նախագահին և նրան ուղեկցող պատվիրակությանը դիմավորել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ Հասան ալ-Շայբանին։

«Այստեղ եմ՝ վերահաստատելու Ֆրանսիայի նվիրումը սիրիացի ժողովրդին, հանուն ինքնիշխան, իր բազմազանությամբ միասնական և իր հարևանների հետ խաղաղությամբ ապրող Սիրիայի: Եկեք միասին կայունության և խաղաղության նոր էջ բացենք», – X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահը։

Սա Ֆրանսիայի նախագահի առաջին այցն է Սիրիա՝ 2009 թվականից ի վեր։ Մակրոնը ԵՄ անդամ երկրի առաջին ղեկավարն է, որն այցելում է Սիրիա 2024 թվականի դեկտեմբերին Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից հետո։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *