Այսօր՝ հուլիսի
7-ին, Թուրքիայի մայրաքաղաք
Անկարայում կմեկնարկի ՆԱՏՕ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարների
36-րդ գագաթնաժողովը: Երկու օրվա ընթացքում Անկարայի նախագահական համալիրը
կհյուրընկալի դաշինքի 32 անդամ երկրների առաջնորդներին,
ինչպես նաև հազարավոր դիվանագետների, լրագրողների և ֆորումի այլ մասնակիցների,
հաղորդում է Anadolu-ն:
Գագաթնաժողովի
օրակարգում են ՆԱՏՕ-ի զսպման և պաշտպանության պոտենցիալի ամրապնդումը,
եվրաատլանտյան անվտանգությունը, պաշտպանական ծախսերը, դաշինքի զարգացման
ռազմավարական նպատակները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ անվտանգության խնդիրները:
Գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված են նաև առաջնորդների միջև երկկողմ
հանդիպումներ և մի շարք այլ միջոցառումներ: