«Ազատության տարաներ». ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել


Աշխարհ


ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը սոցցանցի իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ հայկական ծիրանից ջեմ է պատրաստել։

«Ես այս ջեմը պատրաստեցի հայկական ծիրանից։  
Ծիրանները խորհրդանշում են Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները։ Անցյալ ամսվա ընտրություններում հայերի մեծամասնությունը քվեարկեց ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցություն ձգտող կուսակցությունների օգտին։ Ռուսաստանը փորձեց ազդել քվեարկության վրա՝ սահմանափակելով հայկական մրգերի և ծաղիկների ներմուծումը։ ԵՄ-ն, իր հերթին, օգնեց Հայաստանին՝ բացելով իր շուկան այդ ապրանքներից շատերի համար։
 
Ահա թե ինչու ես անցյալ շաբաթ Հայաստանում էի և վերադարձա Բրյուսել՝ ծիրանի մի հսկայական զամբյուղով։ Դրանց մեծ մասը հյուրասիրեցի ընկերներիս։ Մնացածից ես ջեմ պատրաստեցի։
Ընկերներիցս մեկը նայեց ջեմին և ասաց. «Ազատության տարաներ»։ Ես մտածեցի, որ դա գեղեցիկ ձևակերպում էր։
 
Երբ այցելում եք սուպերմարկետ, ուշադրություն դարձրեք հայկական ծիրանին, սալորին կամ բալին։ Սա հնարավորություն է անելու մի փոքր բան, որը կօգնի հայ գյուղացիներին և կաջակցի երկրի ժողովրդավարական ընտրություններին»,- գրել է նա։





Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *