Թրամփին Անկարայի օդանավակայանում Էրդողանն է դիմավորել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին մասնակցելու համար ժամանել է Անկարա։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահին Անկարայի օդանավակայանում անձամբ դիմավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ավելի ուշ նախատեսված է Թրամփ–Էրդողան հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանի հետ կապված մի շարք հարցեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *