ԱՄՆ-ը վերականգնել է Թեհրանի դեմ նավթային պատժամիջոցները. Իրանի ԱԳՆ-ի արձագանքը

Հորմուզի նեղուցի շրջանում երեք լցանավերի վրա իրանական հարձակումներից
հետո Միացյալ Նահանգները վերականգնե
լ է Թեհրանի դեմ նավթային պատժամիջոցները, որոնք չեղարկվել էին մոտ երկու շաբաթ առաջ։

Երեքշաբթի՝ հուլիսի 7-ին, ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա
ակտիվների վերահսկողության
վարչությունը (OFAC) հետ է կանչել իրանական հում նավթի առևտրի համար նախկինում տրված
ժամանակավոր լիցենզիան,
հաղորդվում է գերատեսչության պաշտոնական կայքում։

Իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցների ժամանակավոր չեղարկումը հունիսի կեսերին Իրանի և Միացյալ Նահանգների
միջև ստորագրված շրջանակային համաձայնագրի հիմնական տարրերից մեկն էր։

Իրանի ԱԳՆն դատապարտել է ԱՄՆ ֆինանսների նախարարության այս գործողությունը և նախազգուշացրել ԱՄՆ կողմից պայմանագիրը խախտելու հետևանքների մասին. «Կձեռնարկվի ցանկացած գործողություն, ինչը անհրաժեշտ կհամարեն պաշտպանելու համար իրենց շահերն ու ազգային անվտանգությունը»:

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *