Իրանը ռմբակոծում է Բահրեյնում և Քուվեյթում ԱՄՆ ավիաբազաները՝ ի պատասխան ԱՄՆ հարձակումների

Իրանի բանակը հայտարարել է, որ
անօդաչու
ներով
հարվածներ
է
հասցրել Բահրեյնին՝ ի պատասխան ԱՄՆ հարձակումների։

 

Զինվորականները հարվածների թիրախների թվում նշել են Շեյխ Իսա ավիաբազայի օբյեկտները, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը։

 

Բահրեյնում նաև գտնվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ օպերատիվ նավատորմի շտաբը, որի պատասխանատվության գոտու մեջ մտնում են  Պարսից ծոցը և Արաբական ծովը։

 

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ավելի վաղ
հայտարարել
էր, որ համակարգված հրթիռային և դրոնային հարվածներ է հասցրել ԱՄՆ 85 ռազմական օբյեկտների։

 

ԻՀՊԿի տվյալներով՝ թիրախների թվում էին ԱՄՆ Հինգերորդ նավատորմը, Քուվեյթի Ալի ալՍալեմ ավիաբազան և Սալման նավահանգիստը։

 

Նախօրեին ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր Իրանի դեմ «հզոր հարվածների շարքի» մեկնարկի մասին։ CENTCOM-ը հայտարարել էր, որ հարձակումները եղել են ի պատասխան Իրանի կողմից Հորմուզի նեղուցում երեք առևտրային նավերի վրա հարվածների։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *