Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Արեգնազ Մանուկյանը։

Քննչական կոմիտեից  հայտնել են, որ վարույթի շրջանակում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը): Նա ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *