2025թ․ Եվրոպայի երիտասարդ բնակչության շրջանում EUROSTAT-ն իրականացրել է հարցում՝ պարզելու, թե որքանով են նրանք վստահում մարդկանց։
- Հարցման արդյունքները ներկայացվել են 0–10 բալ սանդղակով, որտեղ 10 բալը նշանակում է առավելագույն, իսկ 0 բալը՝ նվազագույն վստահություն․
Արդյունքների համաձայն՝ առավել բարձր վստահություն արձանագրվել է Ռումինիայում՝ 7․5 բալ, իսկ ամենացածր մակարդակը՝ Թուրքիայում՝ 3․3 բալ։
Ընդհանուր առմամբ, ավելի մեծ վստահություն ցուցաբերել են Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների երիտասարդները։
Համեմատելով 2025թ․ տվյալները 2013թ․ արդյունքների հետ՝ նկատվել են հետևյալ փոփոխությունները․
- Խորվաթիա — վստահության աճ՝ 1․5 բալ (2025թ․՝ 6․6 բալ)
- Սերբիա — աճ՝ 1․3 բալ (2025թ․՝ 6․6 բալ)
- Բուլղարիա — աճ՝ 1․2 բալ (2025թ․՝ 5․4 բալ)
- Չեխիա և Հունգարիա — փոփոխություն չի արձանագրվել (2025թ․՝ 5․3 բալ)
- Դանիա — նվազում՝ 2․6 բալ (2025թ․՝ 5․7 բալ)
- Սլովենիա — նվազում՝ 1․9 բալ (2025թ․՝ 4․6 բալ)
- Լիտվա — նվազում՝ 1․7 բալ (2025թ․՝ 4․4 բալ)
Այս ցուցանիշները փաստում են, որ Եվրոպայի երիտասարդների վստահության մակարդակները ոչ միայն տարբեր են, այլև հակասական միտումներ են արձանագրում․ մի կողմից՝ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում նկատվում է աճ, մյուս կողմից՝ Արևմտյան, Հյուսիսային և Բալթյան երկրներում՝ անկում։
Սա վկայում է, որ վստահության հարցում չկա միասնական եվրոպական պատկեր։
- Հայաստանում եվրոպամետ տրամադրությունները հաճախ ներկայացվում են իբրև համատարած վստահություն եվրոպական արժեքների նկատմամբ, սակայն իրականում եվրոպական հասարակություններում հենց վստահության ինդեքսն է ցույց տալիս խորքային տարբերություններ։