Թրամփը՝ իր սպանվելու հավանականության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր պաշտոնավարման ընթացքում իր սպանության հավանականությունը 5.2% է։

Մեկնաբանելով Իրանից սպառնալիքների մասին հաղորդագրությունները՝ Թրամփը նշել է, որ նախագահի պաշտոնը չափազանց վտանգավոր է։

«Նախագահի կյանքը շատ վտանգավոր է։ Այն կազմում է 5.2%։ Գիտե՞ք, թե որքան է ավտոարշավորդի մահվան հավանականությունը՝ 0.1%», – ասել է նա։

Թրամփն ասել է, որ ինքը Իրանի թիրախային ցուցակում «առաջին համարն» է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *