Երևանի քաղաքապետարանը հրավիրում է համագործակցության սոցիալական ծրագրերի իրականացման համար


Հայաստան


Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը հրավիրում է համագործակցության՝ համատեղ մշակելու և իրականացնելու սոցիալական նշանակության ծրագրեր, ինչպես նաև քննարկելու նոր գործընկերության հնարավորություններ։

Վարչությունն իր կանոնադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում մշակում և իրականացնում է սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքների համար նախատեսված նպատակային սոցիալական ծրագրեր՝ հետևյալ ուղղություններով՝

  • Պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով, մարտական հերթապահություն կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների և նրանց ընտանիքների, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և նրանց հավասարեցված անձանց սոցիալական պաշտպանության
    ապահովում,
  • Երևան քաղաքում հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կյանքին լիարժեք մասնակցության խթանում,
  • Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովում,
  • Բռնության ենթարկված անձանց պաշտպանություն և աջակցություն,
  • Ընտանեկան բռնության կանխարգելում,
  • Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց պաշտպանության և վերաինտեգրման աջակցություն,
  • Փախստականների և հարկադիր տեղահանված անձանց ինտեգրման
    աջակցություն։
  • Լրացուցիչ տեղեկությունների համար՝ 011-514-153



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *