Այն, ինչ լինելու է, ընդդիմությունը կօգտագործի

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիրքերը, իր գնահատմամբ, շարունակելու են թուլանալ։

Լրագրողների հետ զրույցում նա կարծիք է հայտնել, որ առաջիկայում կարող են ստեղծվել այնպիսի հանգամանքներ, որոնք ընդդիմությունը կփորձի օգտագործել քաղաքական գործընթացներում։

Կարապետյանը նաև պնդել է, որ գործող իշխանությունները կորցրել են իրականության զգացումը և շարունակում են, իր խոսքով, հասարակությանը մոլորեցնող հայտարարություններ անել։ Նա ընդգծել է, որ, իր համոզմամբ, նման իրավիճակը չի կարող անվերջ շարունակվել։

«Փաշինյանն օր օրի ավելի է ձախողվելու։Լինելու է տրիգեր, որն ընդդիմությունը կօգտագործի։ Իրենք կորցրել են իրականության զգացումը»,- ասել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *