Իրանը մեկ գիշերվա ընթացքում արտահանել է առնվազն 10 մլն բարել հում նավթ և մազութ, հայտնում է վերլուծական TankerTrackers.com ընկերությունը։ Նրա գնահատմամբ՝ Թեհրանը ձգտում է հնարավորինս արագ վառելիքը դուրս բերել արտաքին շուկաներ՝ մտավախություն ունենալով ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից հնարավոր ծովային շրջափակման վերսկսումից։
Վերլուծաբանների տվյալներով՝ արտահանման ակտիվացումը տեղի է ունեցել անմիջապես այն բանից հետո, երբ Վաշինգտոնը անսպասելիորեն չեղարկել է պատժամիջոցային ռեժիմի 60-օրյա մեղմացումը, որը ժամանակավորապես թույլ էր տալիս Իրանին բացահայտ վաճառել նավթ։
ԱՄՆ-ն այս որոշումն ընդունել է այն բանից հետո, երբ Իրանին մեղադրել են Օրմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակումների մեջ, ինչպես նաև Իրանի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներին վերջին 48 ժամվա ընթացքում հասցված ամերիկյան մի շարք հարվածներից հետո։