Իրանից մինչև Իրաք. Խամենեիի հուղարկավորության արարողությունը սկսվել է նրա հայրենի քաղաքում

Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունը սկսվել է նրա հայրենի Մեշհեդ քաղաքում։

Այս մասին տեղեկացնում է IRNA գործակալությունը։

Այն կեզրափակի Խամենեիի հիշատակին նվիրված սգո միջոցառումները, որոնք անցյալ ուրբաթ օրվանից անցկացվում էին իրանական Թեհրան և Ղոմ քաղաքներում, ինչպես նաև Իրաքում՝ մուսուլմանների համար սրբազան Նաջաֆ և Քերբելա քաղաքներում։

Նշվում է, որ միջոցառմանը մասնակցել են քաղաքական գործիչներ աշխարհի ավելի քան 45 երկրներից, ինչպես նաև գիտնականներ, կրոնական առաջնորդներ և հետազոտողներ ավելի քան 90 երկրից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *