Ապրիլի 19-ին Նուբարաշենից Բարձրաշեն ճանապարհը կփակվի երթևեկության համար

Բարձրաշեն-Երևանի սահման (Նուբարաշեն) մարզային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 19-ին՝ ժամը 9.00-ից մինչև 19.00, Նուբարաշենից Բարձրաշեն ճանապարհը կփակվի երթևեկության համար․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

«Վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհը շրջանցել Ջրաշեն և Աբովյան բնակավայրերով»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *