Իրանը կարող է մահափորձ կազմակերպել Թրամփի դեմ՝ ըստ իսրայելական հետախուզական տվյալների. WSJ

Իսրայելը
ԱՄՆ վարչակազմին տրամադրել է հետախուզական տվյալներ, որոն
ց համաձայն՝ Իրանը
կարող է մահափորձ
կազմակերպել ԱՄՆ
նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։

Այս մասին
հաղորդում է The Wall Street Journal (WSJ)-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ
աղբյուրներին։

 

Պարբերականի տեղեկություններով՝
Իսրայելը ԱՄՆ իշխանություններին տեղեկատվություն է տրամադրել Թեհրանի ենթադրյալ
ծրագրերի մասին։
Միաժամանակ չի հստակեցվում, թե
երբ կամ ինչ ուղիներով է փոխանցվել այս տեղեկատվությունը։

 

Չորեքշաբթի
օրը Անկարայում լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իրեն
համարում է Իրանի հիմնական թիրախներից մեկը։

 

WSJ-ի
տվյալներով՝ Իրանը մի քանի տարի շարունակ բացահայտ հայտարարել է Թրամփի
ց վրեժ
լուծելու մտադրության մասին՝ 2020 թվականին Իսլամական հեղափոխության պահապանների
կորպուսի հրամանատար Ղասեմ Սո
ւլեյմանիի
սպանության համար։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *