Անտառային հրդեհը 12 մարդու կյանք է խլել

Իսպանիայի Ալմերիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհը առնվազն տասներկու մարդու կյանք է խլել։ Այս մասին հայտնում է El País-ը, հղում տալով անդալուսիայի ինքնավար համայնքի փոխանցած տեղեկություններին։ Համաձայն նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է էլեկտրական կաբելի՝ ավտոմայրուղու հարեւանությամբ ներքեւ ընկնելու հետ, որից հետո՝ կրակը տարածվել է անտառային զանգվածի վրա։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 300 մարդ, ներառյալ՝ արտակարգ ծառայությունների աշխատակիցներ, զինվորականներ եւ այլն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *