Էյֆելյան աշտարակը և Փարիզի խոշոր թանգարանները շոգի պատճառով կրճատել են աշխատանքային ժամերը

Փարիզի Էյֆելյան աշտարակը շաբաթ և կիրակի օրերին փակվում է սովորականից շուտ՝ տեղի ժամանակով արդեն 16:00-ին՝ 00:45-ի փոխարեն, հայտնել է Le Figaro-ն։

Տեսարժան վայրի օպերատորը նման որոշում է ընդունել օդի անոմալ բարձր ջերմաստիճանի պատճառով։

Նմանատիպ միջոցներ են սահմանվել նաև Ֆրանսիայի մայրաքաղաքի խոշոր թանգարաններում։ Լուվրը մինչև ներառյալ երկուշաբթի կփակվի 16:00-ին, իսկ Օրսեի թանգարանը՝ մինչև չորեքշաբթի ժամը 17:00-ը։

Ֆրանսիայի իշխանությունները լրացուցիչ միջոցներ են ձեռնարկում երկրի զգալի հատվածն ընդգրկած ուժեղ շոգի ֆոնին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *