Ֆրանսիայի ԱԳՆ-ն կկանչի ՌԴ դեսպանին

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ առաջիկա օրերին
կկանչի Ռուսաստանի դեսպանին։ Այս մասին նա հայտարարել է BFMTV-RMC-ի եթերում։

Բարոն հայտարարել է, որ Փարիզը
դատապար
տում է «մասշտաբային կիբերարշավը՝ ուղղված սաբոտաժին, ինչպես նաև լրտեսությանը, որն անցկացվում է մի շարք եվրոպական երկրներում»։ Նախարարը զգուշացրել է, որ Ֆրանսիան պատժամիջոցներ
կկիրառի «այս կիբերարշավի» համար պատասխանատու ինը
ֆիզիկական և չորս իրավաբանական անձանց նկատմամբ։

Նրա խոսքով՝ հարձակումները ուղղված են «ընկերությունների, նախարարությունները և օպերատորների» դեմ, իսկ դրանց նպատակը «տեղեկատվություն ստանալն է կամ սաբոտաժը»։ Չնայած դրան,
Բարոն նշել է, որ Եվրոպան ունի կիբերհարձակումներից պաշտպանվելու «ամենաառաջադեմ համակարգերից
մեկը»։

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *