«Մենք պաշտպանում էինք անվճար, հիմա գումար կվաստակենք». Թրամփի պլանը Հորմուզի նեղուցի վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է շարունակել Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովումը և փոխհատուցում ստանալ դրա համար։

Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։

«Մենք պատրաստվում ենք պահպանել նեղուցը։ Հավանաբար մենք կկառավարենք այն։ Մենք կդառնանք դրա պահապանները, և երբ դա անենք, մեզ կփոխհատուցեն ծախսերը»,- հայտարարել է Թրամփը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը 50 տարի շարունակ ապահովել է Հորմուզի նեղուցի անվտանգությունը, սակայն դրա դիմաց վճար չի ստացել։

«Մենք պաշտպանում էինք այն անվճար, բայց հիմա գումար կվաստակենք դրա վրա»,- նշել է նա։

Մեկնաբանելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունը «վատ մարդկանց խումբ է»՝ հավելելով, որ այժմ այդ երկիրը լուրջ հարված է ստանում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *