2026 թ․ հունիսին 2025թ․ հունիսի համեմատ գնաճը ՀՀ-ում հաստատվել է 5․1%, իսկ նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է գնանկում՝ –0․5% մակարդակում։ Այս մասին են փաստում ՀՀ Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակած տվյալները:
Ուսումնասիրենք իրավիճակը ՀՀ խոշոր քաղաքաներում․
2026թ․ հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գների զգալի աճ դիտվել է Աշտարակում և Իջևանում՝ 5․5%, ինչպես նաև Արտաշատում, Երևանում և Եղեգնաձորում՝ 5․3%։
2026թ․ հունիսին նախորդ ամսվա համեմատ զգալի գնանկում է դիտվել Գյումրիում՝ –0․8%, Էջմիածնում՝ –0․7%, ինչպես նաև Իջևանում և Վանաձորում՝ –0․6%։
Կենտրոնական բանկի “ստոպ” գործիքը՝ պաշտպանություն կեղծ ֆինանսական գործարքներից. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
Ուսումնասիրենք գնաճը 2026թ․ հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ մի շարք ոլորտների մասով ՀՀ գլխավոր քաղաքներում․
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2026-ի հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների աճը կազմել է 8․6%, իսկ ամենաբարձր գնաճը դիտվել է Երևանում՝ 9․6%։ Գների ամենափոքր աճը նկատվել է Էջմիածինում՝ 6․2%։
Առողջապահության ոլորտում գնաճը հաստատվել է 3․5% մակարդակում, իսկ ամենաբարձր գնաճը նկատվել է Արտաշատում՝ 12․5%, Իջևանում՝ 6․4%, և Վանաձորում՝ 5․5%։
Ընթացիկ տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ ռեստորանների և հյուրանոցների մասով գնաճը հանրապետությունում ևս կազմել է 4․1%, իսկ ամենաբարձր գնաճը դիտվել է Վանաձորում՝ 7․2%։
Հագուստի և կոշիկի շուկայում գնաճը հաստատվել է 3% մակարդակում, իսկ ամենաբարձր գնաճը նկատվել է Երևանում՝ 4․2%, Գյումրիում՝ 3․9%, և Աշտարակում՝ 3․4%։