Ավելի քան 3․800 զոհ ու անթիվ-անհամար անօթևան մարդիկ՝ Վենեսուելայում

Վենեսուելայի ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել։ Խորհրդարանի նախագահ Խորխե Ռոդրիգեսի հայտնած վերջին տվյալով՝ զոհվել է 3․811, վիրավորվել՝ 16․740 մարդ։ Հազարավոր մարդիկ էլ մնացել են անօթևան․ գրում է Reuters-ը։

Ըստ պատկան մարմինների՝ անհրաժեշտ է կառուցել շուրջ 25 հազար նոր բնակարան, կառուցապատման աշխատանքների համար արդեն հատկացվել են հողատարածքներ։

Չնայած ողջ մնացածների հայտնաբերման հավանականությունն օրեցօր նվազում է՝ շարունակվում են նաև որոնողափրկարարական աշխատանքները։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *