Թուրքիան ՆԱՏՕ-ի ամենաուժեղ դաշնակիցներից մեկն է․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի ամենաուժեղ դաշնակիցներից մեկն է։

Անկարայում կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Էրդողանը նշել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կարևոր հնարավորություն է ստեղծել Թուրքիայի ներուժը համապարփակ ցուցադրելու և նրա միջազգային հեղինակությունն ամրապնդելու համար։

Թուրքիայի նախագահը բարձր է գնահատել Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները՝ ընդգծելով, որ միջոցառումներին մասնակցել են դաշինքի մոտ 4800 բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Էրդողանի խոսքով՝ իր ռազմական հզորության, դիվանագիտական փորձի և պաշտպանական արդյունաբերության ներուժի շնորհիվ՝ Թուրքիան շարունակում է կարևոր դեր խաղալ դաշինքի վերափոխման գործում և մնում է նրա ամենաուժեղ դաշնակիցներից մեկը։

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *