Լավրովը կոչ է արել Թուրքիային արձագանքել Կիևի կողմից թուրքական նավերի թիրախավորմանը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Չադի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Սև և Ազովի ծովերում ծովային տրանսպորտի և էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները կանխելու գործում Թուրքիայի դերին։

Նա նշել է, որ Ուկրաինան պարբերաբար թիրախավորում է «Կապույտ հոսք» գազատարը, որը ձգվում է մինչև Թուրքիա։

«Մենք հույս ունենք, որ Անկարան շատ ուժեղ և հստակ ազդակ կուղարկի Կիևի վարչակազմին՝ ի պատասխան Սև ծովում թուրքական նավերի դեմ այս վտանգավոր գործողությունների: Ակնկալում ենք, որ Թուրքիան հստակ գնահատական կտա այս ավազակային գործողություններին»,- նշել է Լավրովը:

Ermenihaber

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *