Կառավարության օրակարգում TRIPP-ին վերաբերող չզեկուցվող հարց կա

TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման հարցն ընդգրկված է կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության օրակարգից։

Հարցը չզեկուցվող է, և նախագծով առաջարկում է հավանություն տալ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին։

Հիշեցնենք, որ ՀՀ-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա հունիսի 4-ին Երևանում։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *