ԱՄՆ-ն վերսկսել է Իրանի թիրախների ռմբակոծումը և հայտարարել իրանական նավահանգիստների շրջափակման մասին

Մերձավոր Արևելքում ռազմական լարվածությունը հասել է նոր գագաթնակետին. Միացյալ Նահանգների զինված ուժերը վերսկսել են Իրանի տարածքին հարվածներ հասցնելու գործողությունը և պաշտոնապես սկսել իրանական ռազմավարական նավահանգիստների լայնածավալ ծովային շրջափակումը։

Ինչպես հաղորդում է BBC-ն, երեքշաբթի երեկոյան ամերիկյան ավիացիան ու ռազմածովային ուժերը նոր ուժգին հարվածներ են հասցնել իրանական թիրախներին՝ էլ ավելի սրելով տարածաշրջանային առճակատումը։

Ըստ Centcom-ի պաշտոնական տվյալների՝ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ուժերը հարվածների հերթական փուլը սկսել են տեղական ժամանակով ժամը 15:00-ին՝ նպատակ ունենալով վերջնականապես չեզոքացնել և թուլացնել Իրանի այն ռազմական կարողությունները, որոնք օգտագործվում են Հորմուզի նեղուցով անցնող միջազգային առևտրային նավերի վրա հարձակումներ գործելու համար։

Այս գործողությանը զուգահեռ՝ ամերիկյան կողմը վերսկսել է իրանական նավահանգիստների խիստ շրջափակումը, ինչը, ըստ վերլուծաբանների, կարող է ամբողջությամբ կաթվածահար անել Իրանի արտաքին առևտուրն ու նավթի արտահանումը ծովային ճանապարհով։


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *