ԻՀՊԿ-ն ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում Թրամփի գույքն անվանել է հարվածների օրինական թիրախ

Իրանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) և Սաուդյան Արաբիայում գտնվող անշարժ գույքն անվանել է հարվածների օրինական թիրախ:

Այդ մասին համապատասխան հայտարարությունը տարածել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայությունը:

Օբյեկտների ցանկում, որոնց վրա Թեհրանը թույլատրելի է համարում հարվածներ հասցնելը, ներառվել են մի քանի գոլֆի ակումբներ եւ երկնաքերներ, այդ թվում՝ Դուբայի Trump International Hotel & Tower–ը, Ջիդդայում Trump Plaza–ն եւ Էր Ռիադում Trump Tower–ը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *