ԱՄՆ-ը կարող է հարվածել Իրանին ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում. Քերոլայն Լևիթ

Ամերիկայի Միացյալ Նահանգներն ունակ է հարված հասցնել Իրանին ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում՝ Իսլամական Հանրապետության պաշտպանական ներուժի ենթադրյալ բացակայության պատճառով, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը:

«Մենք կարող ենք հարվածել Իրանին ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում և ցանկացած կետում, իսկ իրենց պաշտպանվելու կարողությունը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է. առաջին հերթին շնորհիվ այս նախագահի (Թրամփի) և «Էպիկական ցասում» գործողության»,- մամուլի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Լևիթը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *