«Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր գործընկերն է Հարավային Կովկասում». ՌԴ ԱԳՆ-ն՝ Լավրով-Բայրամով բանակցությունների օրակարգի մասին

Ռուսաստան պաշտոնական այցի ընթացքում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը բանակցություններ կվարի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։

 

Ինչպես հայտնել է
Ռուսաստանի
ԱԳՆն՝
կողմերը նախատեսում են քննարկել երկկողմ համագործակցության ներկա վիճակը և
հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային
օրակարգի
ամենահրատապ հարցերի շուրջ։

 

«Նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության ներկա վիճակը և
հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի
ամենահրատապ հարցերի շուրջ։ Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր գործընկեր
ն է
Հարավային Կովկասում և Կասպյան տարածաշրջանում։ Մեր երկրների միջև
հարաբերությունները
առաջընթաց զարգացում են ապրում բարեկամության և բարիդրացիության ավանդույթների ոգով։ Մեր ամենօրյա համատեղ
աշխատանքը կառուցված է
իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու
սկզբունքների վրա»,- ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հա
ղորդագրության
մեջ։

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *