Ռուս զինվորները 20-30 րոպե՞ են ապրում

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը հայտարարել է, որ Ուկրաինայում մարտադաշտ ժամանելուց հետո ռուս զինծառայողի կյանքի միջին տևողությունը ընդամենը 20-30 րոպե է։

Նա դա պայմանավորել է Ուկրաինայի կողմից արհեստական ​​բանականությամբ հագեցած հարձակողական անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ։

«Մեր հետախուզությունը համընկնում է Ուկրաինայի վերաբերյալ որոշ բաց աղբյուրների զեկույցների հետ. մարտադաշտ ժամանելուց հետո ռուս նորակոչիկի կյանքի միջին տևողությունը գնահատվում է 20-30 րոպե», – ասել է Ռատկլիֆը՝ ելույթ ունենալով Փենսիլվանիայում կայացած Պաշտպանության և նորարարության գագաթնաժողովում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *