Ստամբուլում կալանավորվել է հայկական գերեզմանատունը պղծելու մեջ կասկածվող անձը

Ստամբուլում կալանավորվել է Սկյուտարի
հայկական թաղամասում Սուրբ Կարապետ եկեղեցու մոտ գտնվող հայկական գերեզմանատ
ունը պղծելու մեջ կասկածվող անձը,  հաղորդում է Ermenihaber-ը։

Վանդալիզմի ակտը տեղի է ունեցել եկեղեցու վերաօծումից մի
քանի օր առաջ՝ հուլիսի 14-ին, վերանորոգումից հետո։ Անհայտ
անձը վնասել է վեց
տապանաքար և մեկ աղբյուր։

Պոլսի հայոց պատրիարքարանը դատապարտել է
հարձակումը և
դիմել ոստիկանություն, որից հետո Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտարարել է հետաքննություն
սկսել
ու մասին։ Գործով կասկածյալ է ճանաչվել հուլիսի 9-ին ձերբակալված Մ.Կ.-ն։ Դատարանը դատախազության միջնորդությամբ նրան կալանավորել է։

Կասկածյալի դրդապատճառները դեռևս անհայտ են,
քանի որ նրա ցուցմունքը չի հրապարակվել։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *