Մերձավոր Արևելքը նոր պատերազմի շեմին. Իրանը հուսիթներին հրահանգել է պատրաստվել Կարմիր ծովի արգելափակմանը

Իրանը պաշտոնապես դիմել է իր դաշնակից եմենցի հուսիթներին՝ հորդորելով լիակատար պատրաստության բերել Կարմիր ծովով նավթատար տանկերների տարանցումն արգելափակելու ծրագիրը, եթե ԱՄՆ-ն իրականացնի իր սպառնալիքն ու հարվածներ հասցնի իրանական էներգետիկ ենթակառուցվածքներին։

Ինչպես հաղորդում է BBC-ն, իրավիճակը կտրուկ սրվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի ծովային շրջափակման վերսկսման մասին և ուղղակիորեն սպառնաց մեկ շաբաթվա ընթացքում թիրախավորել երկրի կամուրջներն ու էլեկտրակայանները, եթե Թեհրանը հրաժարվի վերադառնալ բանակցությունների սեղան։

Ըստ աղբյուրների փոխանցած տեղեկությունների՝ հուսիթներն արդեն իսկ հսկայական քանակությամբ անօդաչու թռչող սարքեր և հրթիռային համակարգեր են տեղակայել ռազմավարական նշանակություն ունեցող Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտակայքում և սպասում են գործողությունների մեկնարկին։

Հատկանշական է, որ նեղուցն ամբողջությամբ փակելու և հարձակումներ սկսելու վերջնական որոշումը կայացնելու են անձամբ Եմենում գտնվող Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչները, ինչը փաստում է Թեհրանի անմիջական վերահսկողությունը սպասվող գործողությունների նկատմամբ և էլեկտրաէներգիայի ու էներգետիկ ցանցերի վրա հնարավոր ամերիկյան հարվածների դեպքում սպառնում է վերածվել համաշխարհային տնտեսական ու լոգիստիկ ճգնաժամի։


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *