Կապիտալի փախուստ Ռուսաստանից. միլիարդատերերը երկրից տասնյակ միլիարդավոր դոլարներ են դուրս բերում

Ռուս միլիարդատերերն ու խոշոր գործարարները սկսել են հապշտապ կերպով իրենց ակտիվները տեղափոխել արտասահման՝ երկրից դուրս բերելով տասնյակ միլիարդավոր դոլարներ՝ տնտեսության վատթարացող վիճակի և սեփական գույքի անվտանգության նկատմամբ ունեցած լուրջ մտահոգությունների պատճառով։

Ինչպես հաղորդում է DW-ն, բիզնես էլիտան խորապես անհանգստացած է Ռուսաստանում բյուջետային աճող ճեղքվածքներով և պետության կողմից մասնավոր գույքի բռնագրավման աղմկահարույց դեպքերով, ինչն էլ ստիպում է նրանց փրկել սեփական միջոցները հնարավոր ազգայնացումից։

Աղբյուրների փոխանցմամբ՝ հսկայական կապիտալը երկրից դուրս բերելու համար օլիգարխներն ակտիվորեն օգտագործում են կրիպտոարժույթներ, ոսկի, արտասահմանյան անշարժ գույք և մասնավոր ներդրման ֆոնդեր՝ հիմնականում թիրախավորելով Պարսից ծոցի երկրները։

Խոշորագույն բռնագրավումների թվում առանձնանում է Ռուսագրոյի հիմնադիր Վադիմ Մոշկովիչի ակտիվների, բաժնետոմսերի ու հաշիվների պետականացումը, իսկ ընդհանուր առմամբ, ՌԴ գլխավոր դատախազության տվյալներով, միայն 2024 թվականին պետության օգտին բռնագրավվել է շուրջ 2.4 տրիլիոն ռուբլի արժողությամբ մասնավոր գույք, ինչն էլ, ըստ փորձագետների, դարձել է Ռուսաստանից կապիտալի փախուստի պատմական աճի գլխավոր խթանը։


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *