Իսրայելի խորհրդարանը ինքնալուծարվել է. արտահերթ ընտրությունները՝ հոկտեմբերի 27-ին

Իսրայելի խորհրդարանը՝ Կնեսետը, այսօր առավոտյան
կայացած նիստում ինքնալուծարման մասին որոշում է ընդունել։ Ինչպես հայտնում է The
Times of Israel-ը, որոշումը հաստատվել է երկրորդ և երրորդ ընթերցումներով։

Որոշման օգտին քվեարկել է 62 պատգամավոր, դեմ կամ
ձեռնպահ ձայներ չեն եղել։

Քվեարկությանը մասնակցած Իսրայելի վարչապետ Բենիամին
Նեթանյահուն նույնպես աջակցել է խորհրդարանի լուծարմանը։

Ըստ ընդունված որոշման՝ հուլիսի 17-ին Կնեսետը կդադարեցնի
աշխատանքները և արձակուրդ կգնա։ Խորհրդարանի լուծարման պատճառով արտահերթ խորհրդարանական
ընտրությունները կկայանան հոկտեմբերի 27-ին։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *