Չինաստանում սողանքի հետևանքով 8 մարդ է զոհվել, 34-ը՝ անհետ կորել

Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Չունցին քաղաքում հորդառատ անձրևները հզոր սողանքի պատճառ են դարձել։ Ուցզյան գետի երկայնքով ուրբաթ օրը տեղի ունեցած աղետի հետևանքով կա 8 զոհ, ևս 34 մարդ համարվում է անհետ կորած։ Տեղի իշխանությունների հայտնած տվյալները փոխանցում է «Սինհուա» գործակալությունը։

Այս պահին փրկարարներին հաջողվել է աղետի գոտուց դուրս բերել 10 մարդու. որոնողական աշխատանքները շարունակվում են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *